Ռազմական 

Ուկրաինան պատրաստ է երկրում մտցնել ռազմական դրություն

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են երկրում մտցնել ռազմական դրություն, սակայն դա առայժմ նպատակահարմար չեն գտնում:

Այդ մասին հայտնել է Գերագույն ռադայի ազգային անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Սերգեյ Պիշինցկին, նշելով որ պատերազմական իրավիճակի հաստատումն երկրի ոչինչ չի տա, քանի որ զորահավաքն արդեն իրականացվում է:

Նա հայտնել է, որ Ուկրաինան ռազմական դրություն մտցնելուց հետո կզրկվի միջազգային ֆինանսական օժանդակությունից, քանի որ Միջազգային արժույթային բանկը կպնդի, որ ֆինանսներ չի տրամադրում պատերազմող երկրին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները 2014թ.-ի ապրիլից ռազմական գործողություններ են ծավալում Դոնբասի դեմ, որի արդյունքում սպանվել է շուրջ 4,8 հազար խաղաղ բնակիչ: Մինսկյան հրադադարով հաստատված տեւական անդորրը խախտվեց  հունվարի 9-ից, երբ սկսվեց Դոնեցկի օդանավակայանի ու հարակից շրջանների ռմբակոծությունը:

Նույն շարքից