Ռազմական 

Դաշնակիցների օդուժի անփույթ հարվածների հետեւանքով Սիրիայի Հասակա պրովինցիայում զոհվել է 75 խաղաղ բնակիչ

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA News գործակալությունը, Իդլիբ պրովինցիայում վերսկսվել են արյունալի մարտերը: Հիմնական ռազմական գորժողություններն ընթանում են Աբու Դուհուր օդանավակայանին հարող տարածքում, որտեղ սիրիական զորքերն ահաբեկիչների դեմ օգտագործել են ծանր հրետանի ու օդուժ:

 

Հասակա պրովինցիայում դաշնակիցների օդուժը ռմբակոծել է Թել Համիզ շրջանում գտնվող Հանսա բնակավայրի շուկան, որի հետեւանքով սպանվել է առնվազն 75 խաղաղ բնակիչ, իսկ վիրավորվել շուրջ 150 մարդ:

Այսօր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կոմիտեի հատուկ ծառայության պետ Մուհամեդ Ալի- Ջաֆարին հայտարարել է, որ Իսրայելը  համարժեք հարված կստանա Գոլանի բարձունքներում լիբանանյան Հեզբոլահ խմբավորման դիրքերը հրթիռակոծելու համար:

Այդ կապակցությամբ իսրայելական հրամանատարության հրամանով երկրի հյուսիսային սահմաններ են շարժվել տանկեր ու զրահատեխնիկա՝ լիբանանյան խմբավորման հնարավոր հարձակմանը դիմակայելու համար:

 

 

Նույն շարքից