Ինչպես հաղորդում է գործակալությունը, Բրյուսելում ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի խորհրդակցության ընթացքում Ալյանսի անդամ երկրների գլխավոր շտաբների հրամանատարությունը քննարկել է Ռուսաստանի նոր ռազմական դոկտրինայի հիմնադրույթները:
Այդ մասին հայտնել է վերոհիշյալ կոմիտեյի մամուլի ծառայության ղեկավար Քնուդ Բարտլեսը, նշելով, որ նման քննարկումները այսուհետ կլինեն տեւական ու կշարունակվեն նաեւ առաջիկայում:
ՆԱՏՕ-ի զինվորական կոմիտեի ղեկավարը քննարկման ժամանակ անրադառնալով Ռուսաստանի ռազմական դոկտրինային, հայտարարել է, որ այն քննարկվում է այն ձեւաչափում, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ ալյանսի կազմում ընդգրկված երկրների ռազմական կոնցեպցիաների վրա: