Ռազմական 

ԱՄՆ-ն և Իրաքն «Իսլամական պետության» դեմ գործողություն կանցկացնեն Մոսուլում

analitik.am

ԱՄՆ-ի և Իրաքի ռազմական ուժերը սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից Իրաքի Մոսուլ քաղաքն ազատագրելու մասշտաբային գործողության համատեղ պատրաստությունները: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ բանակի կենտրոնական հրամանատարության գեներալ Լլոյդ Օսթինը, գրում է «Взгляд»-ը:

 

«Իսլամական պետության» գրոհայինները վերահսկում են Իրաքի՝ մեծությամբ երկրորդ այս քաղաքն անցած տարվա հունիսից: ԱՄՆ բանակն անցել է 4 հազարը գերազանցող իրաքցի զինվորների մարզմանը: Պատրաստությունները կտևեն չորսից վեց շաբաթ: Այն առաջին հերթին կանցնեն իրաքցի զինվորների երկու ջոկատ, որոնք և կմասնակցեն այս գարնանը Մոսուլի ազատագրմանը:

 

«Եթե մենք ինքնուրույն անցկացնեինք գործողությունը կամ այլ դաշնակիցների հետ, այն հնարավոր է ավելի արագ ընթանար, բայց քրդերը դա ինքնուրույն պետք է անեն»,- նշել է գեներալ Լլոյդը:

 

Գեներալի հայտարարության համաձայն՝ զինվորականները չունեն հստակ տվյալներ գրոհայինների ներկայիս քանակի մասին: Ավելի վաղ ենթադրվում էր, որ Իրաքում այն գերազանցում է 14 հազարը: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ՝ Իրաքում և Սիրիայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է ավելի քան 6 հազար իսլամիստ:

Նույն շարքից