Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը Դամասկոսի մոտակայքում իրականացված ավիահարվածների հետեւանքով զոհվել է 32 մարդ, այդ թվում՝ 6 երեխա:
Ինչպես հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնը, ավիահարվածները իրականացվել են սիրիական օդուժի կողմից, որոնք ռմբակոծել են Արեւելյա Գութ պրովինցիայում տեղակայված գրոհայինների դիրքերը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ սիրիական կառավարական ուժերը Արեւելյան Գութ պրովինցիայից էվակուացրել էին շուրջ 4000 փախստականների, որոնք գտնվում էին ահաբեկիչների վերահսկողության ներքո:
Սիրական օդուժը այս շրջանում պարբերաբար հարվածներ է իրականացնում, իսկ շրջանի բնակյիչները գտնվում են սոսկալի ծանր պայմաններում զգացվում է ջրի ու պարենային ապրանքների սղություն: