Ռազմական 

Քրդական աշխարհազորայիններն ԻՊ խմբավորման ահաբեկիչներից ազատագրել են Այ-Արաբ քաղաքի զգալի մասը

 

Ինչպես հաղորդում է  ANNA NEWS գործակալությունը, Սիրիայի մայրաքաղաքից հարավ գտնվող Յալդա բնակավայրում կասեցվել է Ան-Նուսրա խմբավորման գրոհայինների հարձակումը, իսկ Քուդսեյնում ահաբեկիչները, խախտելով ժամանակավոր հրադադարի պայմանավորվածությունը, հարձակում են գործել կառավարական ուժերի պահակակետի ուղղությամբ, սակայն ստանալով պատասխան հարված՝ նահանջել են:

Հալեպի պրովինցիայում  քրդական աշխարհազորայինները ԻՊ խմբավորման ահաբեկիչների դեմ ծավալած գործողությունների արդյունքում ազատագրել են Այ-Արաբ քաղաքի շուկայի ու Աս-Սինա թաղամասի ողջ տարածքը:

Միաժամանակ արյունալի մարտեր են տեղի ունենում Սեյֆաթի շրջանում, որտեղ գրոհայինները նոր հարձակում են ձեռնարկել: Այդ ֆոնին աշխուժացել են Իսլամական Ճակատի գործողությունները ռազմաճակատի հյուսիսայի ճակատում, որտեղ գրոհայինների դեմ սիրական ուժերի մարտերը շարունակվել են շուրջ երեք ժամ, իսկ գրոհայինների հենակետերը լռեցվելեն միայն սիրական օդուժի հարվածներից հետո: Ռազմաճակատի այս մասում կողմերը ուրեւէ առաջընթաց չեն գրանցել, շարունակվում են դիրքային մարտերը:

Հրեյթան բնակավայրում պայթել է գրոհայինների կողմից ականապատված զրահամեքենան, որը նրանք նպատակ ունեյին ռազմական գործողությունների ժամանակ հարկ եղած դեպքում պայթեցնել:Ճակատագրական սխալի հետեւանքով զրահամեքենան պայթել է, արդյունքում սպանվել են Ջեբհա Շամիա խմբավորման շուրջ 20 գրոհայիններ, կան տասնյակ վիրավորներ:Սիրիական կառավարական ուժերի ու գրոհայինների միջեւ  արյունալի մարտերը շարունակվել են Աշրաֆիա շրջանում ու տեւել շուրջ 2 ժամ, որի արդյունքում ահաբեկիչների գրոհն կասեցվել է, վերջիններս տալով կորուստներ՝ նահանջել են ելման դիրքերը:

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից