Ռազմական 

Ուկրաինական ուժայինների կորուստները անցած գիշերվա ընթացքում կազմում է 150 զինծառայող

analitik.am

Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, ողջ օրվա ընթացքում Դոնբասում իրավիճակը լարված է մնում:

Ուկրաինական ուժայիններն ողջ գիշերը ռմբակոծության են ենթարկել Լուգանսկի ու Դոնեցկի հանրապետությունների բնակավայրերի բնակելի թաղամասերը:

Հակառակորդը կիրառել է հրթիռային համակարգեր, ծանր հրետանի՝ հիմնական հարվածներն ուղղելով Դոնեցկի ուղղությամբ:

Հրետանային ռմբակոծության են ենթարկվել Ենիկիեւո, Մայուրսկ բնակավայրերն, իսկ Գորլովկայում ուժայինները գործի են դրել ականանետներ:

Միաժամանակ ուկրաինական հրետանու հրետակոծությունը շարունակվում է Դոնեցկի օդանավակայանում ամրացած աշխարհազորայինների ուղղությամբ:

ԴԺՀ-ի հետախուզության տվյալներով, ուկրաինացիներն ամրապնդում են իրենց դիրքերը, նոր ռազմական վերախմբավորումներ կատարում, նկատվում  է մարտական տեխնիկայի նոր կուտակումներ:

Մեկ օրվա ընթացքում հրետանային ռմբակոծությունների հետեւանքով մասնակիորեն կամ ամբողջությամբ Դոնբասում տուժել է ավելի քան 50 շինություն, զոհվել 16 խաղաղ բնակիչ, կան տասնյակ վիրավորներ:

Աշխարհազորայինների հակահարձակման արդյունքում Դոնբասում օրվա ընթացքում վնասազերծվել է հակառակորդի 150 զինվոր, 30 հաշվարկ զրահատեխնիկա ու 10 հրետանային համակարգ:

 

 

Նույն շարքից