Վիկտորյա Բեքհեմը Լոնդոնում իր խանութի հոբելյանի կապակցությամբ կազմակերպված երեկույթը լքել կարողացել է միայն ամուսնու օգնությամբ։
Informationng.com-ի հաղորդմամբ` անսթափ վիճակում գտնվող Վիկտորյան դժվարությամբ է իրեն պահել ոտքի վրա։
Երեկոյի ավարտին Վիկին ոչ հաստատուն քայլերով մոտեցել է ավտոմեքենային՝ փորձելով թաքնվել ամուսնու թիկունքում։ Այնուամենայնիվ, նրանց հաջողվել է լուսանկարել անսթափ վիճակում գտնվող Վիկիին։