Ռազմական 

Վերջին օրերին ուկրաինացի ուժայինները տվել են շուրջ 750 զոհ

Ինչպես հաղորդում է գործակալությունը, վերջին օրերի տնթացքում ծավալվող ռազմական գործողությունների հետեւանքով ուկրաինական ուժայինները կորցրել են շուրջ 750 հազար զինծառայող:

Այդ մասին հայտնել են դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարարությունից, նշելով որ ռազմական գործողությունների վեչսկսման պահից Դոնբասի աշխարհազորայինները վնասազերծել են 750 ուկրաինացի զինծառայողի, 59 տանկ ու 51 զրահամեքենա:

Երեկվա տվյալներով զոհվել էր շուրջ 597 ուկրաինացի զինծառայող:

Բասուրինի տվյալներով, ներկայումս ուկրաինական հրամանատարությունը, չնայած կորուստներին, հրամայել է հարձակում իրագործել Դոնեցկի օդանավակայանի ուղղությամբ:

Նրա խոսքերով ուկրաինական ուժայինները օդանավակայանի դեմ էն կենտրոնացրել իրենց ուժեր զգակի մասը, իսկ ամեն գնով այն գրավելու հրամանը նրանք ստացել են Տուրչինովից:

Վերջում նա ավելացրել է, որ ուկրաինական կողմը այդպես էլ չի տեղափոխել իր սպանված զինվորների մարմինները:

Իրենց հերթին ուկրաինական կողմը հայտնել է, որ այսօր Օպիտ ու Վոդյան բնակավայրերում ծավալված մարտերի ընթացքում աշխարհազորայինները կորցրել են 50 զինվոր, իսկ 5 հոգի գերվել է, ոչնչացվել է 4 տանկ ու 2 զրահամեքենա:

Նույն շարքից