Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Հոմս պրովինցիայում ԻՊ խմբավորման աշխուժացման պայմաններում սիրիական կառավարական ուժերը կասեցրել են ահաբեկիչների բոլոր գրոհները, մարտերին ներգրավվել են նաեւ մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները:
Ալ-Հուլա շրջանում կասեցվել է Ան-Նուսրա խմբավորման գրոհայիններ հարձակումն, որոնք մարտից առաջ հրթիռակոծության են ենթարկել Թել Ջաբ բնակավայր, ինչի հետեւանքով զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում:
Միաժամանակ Իդլիբում սիրիական օդուժը շարունակում է հարվածներ հասցնել Աբու- Դուհուր ռազմական օդանավակայանի շրջակայքում տեղակայված ԻՊ գրոհայինների դիրքերի ուղղությամբ
Համա պրովինցիայում գործող իսլամական խմբավորումներից մեկը, որը հարել է ԻՊ-ին, ինտերնետում տեղակայել է շիա գերյալի մահապատժի իրականացման տեսահոլովակն ու տարածել հայտարարություն, որ յուրաքնչյուր հինգերորդ օրը իրականացնելու է եւս 10 շիա գերյալների մահապատժը: Նրանք պահանջում են իշխանություններից ազատ արձակել իրենց համախոհներին ու տեսահոլովակում նշում, որ գերյալ շիաները ընդհանրապես չեն մասնակցել ռազմական գործողություններին: