Ռազմական 

Հակառակորդն այս գիշեր խախտել է հրադադարի ռեժիմը շուրջ 250 անգամ. ԼՂՀ ՊԲ խոսնակ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը հակառակորդը շուրջ 250 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, բարեբախտաբար, հայկական կողմը զոհեր եւ վիրավորներ չունի: Այս մասին տեղեկացնում են  ԼՂՀ պաշտպանության բանակից:

 

«Հակառակորդը շփման գծի տարբեր ուղղություններով գիշերը խախտել է հրադադարի ռեժիմը: Արձակվել է ավելի քան 2500 կրակոց տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում 60մմ ականանետերից»,- ասաց Սենոր Հասրաթյանը:

Նույն շարքից