Ռազմական 

Հաջողությունների կարելի է հասնել միայն ԶՈՒ առջև ծառացած խնդիրների հետևողական աշխատանքի արդյունքում. Ս. Օհանյան

Հատկապես նման իրավիճակում հայկական զինված ուժերում հաջողությունների կարելի է հասնել միայն զինված ուժերի առջև ծառացած խնդիրների հետևողական իրականացմանը նպատակաուղղված հմուտ, գրագետ, բանիմաց հրամանատարական կազմի համապատասխան աշխատանքի արդյունքում:

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստի ժամանակ ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջային իրադարձությունների զարգացման ընթացքին:

ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել արհեստավարժ սերժանտական համակարգի ներկայիս վիճակին, հրամատարական պատրաստության գործող ծրագրերի, դրանց կատարելագործման և առավել նպատակային դարձնելու հարցերին:

Ամփոփելով նիստի աշխատանքները և ի մի բերելով զեկույցներում հնչած փաստերն ու հետևությունները` նախարար Սեյրան Օհանյանը զինված ուժերի մարտունակության առավել բարձրացման առումով ևս մեկ անգամ կարևորել է սպաների մասնագիտական պատրաստության գործընթացի արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը:

Նույն շարքից