Ռազմական 

Բասուրին. Դոնեցկ- Գորլովկա ավտոխճուղին աշխարհազորայինների վերահսկողության տակ է

Ինչպես հաղորդում է LifeNews հեռուստաընկերությունը, աշխարհազորայինները գրավել են Դոնեցկի հարեւանությամբ գտնվող Պարտիզան բնակավայրը:

Այդ մասին հայտնել է Դոնեցկի հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով որ Դոնեցկ-Գորլովկա ավտոխճուղու երկյանքով տեղակայված ուկրաինական բոլոր հենակետերը գրավված են:

Նրա հաղորդմամբ, մարտերի ընթացքում վիրավորվել են 26 աշխարհազորայիններ, իսկ ուկրաինական ուժայինները տվել են 13 կորուստ, 36 մարդ վիրավորվել է: Հակառակորդը կորցրել է 5 զրահամեքենա ու 5 բեռնատար ավտոմեքենա, մեծ քանակությամբ զինամթերք ու ականանետներ:

Նա նշել է, որ ուկրաինական ռազմական տեխնիկան ոչնչացվել է ռազմաճակատի տարբեր շրջաններում՝ Դոնեցկի օդանավակայանում, Գորլովկայում ու Պեսկի բնակավայրի շրջակայքում:

Վերջում նա ավելացրել է, որ ուկրաինական հրետանին շարունակում է Գորլովկայի ուԴոնեցկի օդանավակայանի ռմբակոծությունը, որ հետեւանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ, կան վիրավորներ:

 

 

Նույն շարքից