Ռազմական 

Քրդական աշխարհազորայինները լիկվիդացրել են ԻՊ 22 գրոհայինների

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիական կառավարական ուժերի կողմից հայտնաբերվել ու ոչնչացվել է հակառակորդի կրակակետերից մեկն, որտեղից ահաբեկիչները հրթիռակոծության էին ենթարկում Դամասկոսի արեւելյան շրջանները:

Կառավարական ուժերը հրետանային հրետակոծության են ենթարկել Դարրեհում ու Խան Շիհում տեղակայված գրոհայինների դիրքերը:

 

Միաժամանակ Դամասկոսում գործող խմբավորումների շուրջ 150 անդամներ լքելով դիրքեր, հանձնվել են սիրիական իշխանություններին:

Քրդերի տեղեկությունների համաձայն Այն Ալ- Արաբ քաղաքի հարավ-արեւելքում տեղի ունեցած մարտերում իսլամականներից վերագրավվել է քաղաքի երկու փողոց, մարտերի ընթացքում քուրդ աշխարհազորայինները լիկվիդացրել են շուրջ 22 ահաբեկիչների, գրավել մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

Մասսայական հրթիռային հրետակոծության է ենթարկվել ահաբեկիչների կողմից զավթված Էլ-Բաբ քաղաքը:

Միաժամանակ  Մարեա քաղաքի մերձակայքում շարունակվում են մարտերը ԻՊ ահաբեկիչների ու վերջերս ձեւավորված ու Սիրիական ազգային ճակատի կազմում ընդգրկված Ջեբհա Շամիա խմբավորման գրոհայինների միջեւ, կողմերը մարտերում կիրառում են հրթիռային ու հրետանային համակարգեր

Նույն շարքից