Ռազմական 

Սիրիայի Իդլիբ պովինցիայում վնասազերծվել է ԻՊ 16 ահաբեկիչ

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Հալեպի Բենի Զեյդ ու հին քաղաքի շրջանում տեղակայված հենակետերից գրոհայինները հրետակոծության են ենթարկել քաղաքի մի շարք շրջաններ, ինչի հետեւանքով զոհվել է 1 , իսկ վիրավորվել 15 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ:

Սալահ Էդ-դին շրջանում ընթանում են դիրքային մարտեր, սիրիական զինուժին հաջողվել է հետ մղել ահաբեկիչների գրոհներն, իսկ Հոմս պրովինցիայում սիրիական օդուժը հրթիռակոծել է Աշ-Շաեր քաղաքում գտնվող գրոհայինների հենակետերը:

Սիրիայի Իդլիբ պրովինցիայում շարունակվող մարտերի ընթացքում, օդուժի ու հրետանու օժանդակությամբ, սիրիական կառավարական զորքերն կասեցրել են Ան-Նուսրա խմբավորման հարձակումները Աբու-Դուհուր ռազմական օդանավակայանի շրջակայքում, ինչի արդյունքում, թշնամին կրելով մարդկային ուժի ու զրահատեխնիկայի զգալի կորուստներ, ստիպված նահանջել է, ոչնչացվել է առնվազն 16 ահաբեկիչ, որոնցից 6-ը եղել են օտարեկրյա քաղաքացիներ, իսկ 4-ը՝ չեչեններ:

ԻՊ գրոհայինների հրետակոծության հետեւանքով Իդլիբում վնասվել է էլեկրակայանը, որի հետեւանքով մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են:

Միաժամանակ, անհայտ պատճառներով Ռաքքա քաղաքից ԻՊ շարքերը լքել են շուրջ 40 ահաբեկիչներ: Ամենայն հավանականությամ, նրանք տարաձայնություններ են ունեցել Պարսից ծոցի երկրներից ժամանած վարձկանների հետ:

 

 

 

 

Նույն շարքից