Ռազմական 

Դամասկոսի հրետակոծության հետեւանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսն ենթարկվել է մասսայական ռմբակոծության Ջեշ Ալ-Իսլամ խմբավորման գրոհայինների կողմից: Իսլամականների հարձակմանն են ենթարկվել մայրաքաղաքի գրեթե բոլոր արվարձաններն ու թաղամասերը:

 

Խաղաղ բնակչության շրջանում զոհերի իրական թիվը դեռ անհայտ է, միայն Բաբ Թումի թաղամասում նախնական տվյալներով զոհվել է 10 խաղաղ բնակիչ, Ալ-Ասադում՝ 2, Արնուս հրապարակում՝ 1, Կաֆր-Սուսեում՝ 2 մարդ: Ալ-Կասա թաղամասում սպանվել է մեկ կին իր երկու երեխաների հետ, վիրավորվել է ավելի քան 70 քաղաքացի, որոնցից 23-ն երեխաներ են: Նրանցից շատերը հոսպիտալացվել են ու գտնվում են կրիտիկական վիճակում:

 

Տեղեկությունների համաձայն, ահաբեկիչները հրետակոծությունն իրականացրել են ծանր հրետանու միջոցով՝ քաղաքի վրա նետելով առնվազն 80 ռումբ: Բացի այդ, ավտոմեքենաների վրա տեղադրված հրթիռային համակարգերից իրականացվող ռմբակոծություններից հետո, գրոհայինները արագ թաքնվել են ստորգետնյա թունելներում: Դամասկոսի մի շարք թաղամասերի բնակիչներ խոչընդոտել են գրոհայինների տեղաշարժը՝ թույլ չտալով նրանց գործի դնել հրթիռային համակարգերը:

 

Նույն շարքից