Ռազմական 

Կանադական հատուկ ջոկատայիններն Իրաքում լիկվիդացրել են ԻՊ կազմի մեջ ընդգրկված խմբավորումը

analitik.am

Ինչպես հաղորդում է INTERFAX.RU գործակալությունը, կանադական հատուկջոկատայինները այս շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ են բախվում ԻՊ խմբավորման զինյալների հետ:

Այդ մասին հայտնել է Իրաքում կանադական զինված ուժերի կապիտան Պոլ Ֆորժեն, նշելով, որ կանադական ուժերը պատասխան կրակ են բացել գրոհայինների ուղղությամբ, իսկ այնուհետեւ անցնելով հակահարձակման, դիպուկահարների օգնությամբ կարողցել են ամբողջությամբ լիկվիդացնել ԻՊ ահաբեկիչների զորախումբը:

 

Իրաքում հատուկջոկատայինների հրամանատար բրիգադային գեներալ Միշել Ռուլոն մարտի ճշգրիտ վայրն ու ժամանակը չի հայտնել:

Կանադան Իրաքի զինված ուժերին համապատասխան օգնության նպատակով այնտեղ է գործուղել շուրջ 600 զինծառայողների ու կանադական օդուժի 2 ռմբակոծիչներ, որոնք իրենց ծառայությունն իրականացնում են 2014թ.-ի նոյեմբեր ամսից:

 

 

Նույն շարքից