«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հատուկ ընդգծել, որ նախօրեին հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառել է մի շարք զինատեսակներ, այդ թվում՝ թուրքական արտադրության TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք։
«ՉԻ»– Այ սա արդեն ճիշտ մոտեցում է, հենց այդպիսի քաղաքականապես կոռեկտ հայտարարություններ էլ մեզ պետք են։ Իսկապես, ի՞նչ կարիք կա թվարկել ռուսական արտադրության զինատեսակները, կարելի է միայն անունները թվարկել արտադրության երկիրը չնշելով, իսկ ահա մյուս զինատեսակների դեպքում երկիրը պարտադիր է:
Ավելին, եթե անգամ Հայաստանի սահմանամերձ շրջաններր ռմբակոծվեն բացառապես ռուսական արտադրության զենքով (ինչր և տեդի Է ունենում), պաշտոնական հաղորդագրությունների մեջ պետք է անպայման նշել, որ հայկական դիրքերը ռմբակոծող ոսոխի հագին թուրքական արտադրության գուլպաներ են եղել։ Որպեսզի հանկարծ հայ հանրությունը շատ չկենտրոնանա մեր թշնամիներին զենք վաճառող ռազմավարական դաշնակցի վրա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։