Ռազմական 

Սեյրան Օհանյանը՝ ԵԱՀԿ-ի գործունեության մասին

analitik.am

Բանակցային գործընթացում հաջողությունների նախապայմանը վստահության մեխանիզմի ձեւավորումն է, որն առաջին հերթին պետք է արտահայտվի առաջին գծում հրադադարի ռեժիմի կանոնների պահպանմամբ: Դա նշանակում է, որ բոլոր տիպի կրակոցները պետք է  դադարեցվեն, դիպուկահարները հետ քաշվեն, ձեւավորվի հետաքննական մեխանիզմ: Տեսակետը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանինն է:  Օհանյանը կարեւորում է, որ ձևավորվեն հետաքննական մեխանիզմներ, հստակեցվի, թե որ կողմն է խախտում հրադադարը և համաձայնագիրը խախտող կողմը դատապարտվի:

 

«Որպես ռազմական կառույցի ղեկավար՝ գտնում եմ, որ հետաքննական մեխանիզմների ձևավորումն է, որ պետք է հստակ որոշի, թե որ կողմն է խախտում, որպեսզի դատապարտում լինի այն կողմին, որը խախտում է արել: Այս առումով Մինսկի խումբն, անշուշտ, անելիք ունի: Եթե դա չկա, ապա զսպման մեխանիզմը հայկական զինուժի հստակ գործողություններն են»,- հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած հանդիպմանն ասաց նա` միաժամանակ շեշտելով, որ երկխոսությունը հայկական կողմն առաջնային է համարում, սակայն դրա համար պետք է անհրաժեշտ մթնոլորտ ստեղծվի բանակցային գործընթացում հաջողությունների հասնելու համար:

Նույն շարքից