Ռազմական 

Սիրիական օդուժը վնասազերծել է Ան-Նուսրա խմբավորման 2 պարգլուխների

analitik.am

 

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Հալեպի պրովինցիայում շուրջ 4 ամիս տեւած ռազմական գործողություններից հետո, քրդական աշխարհազորայիններն ԻՊ գրոհայիններից ամբողջությամբ ազատագրել են Այն Ալ-Արաբ քաղաքն, իսկ հակառակորդի ուժերը հետ են մղվել քաղաքի ծայրամասեր:

Մարտերի ընթացքում քուրդ աշխարհազորայիններն ոչնչացրել են հակառակորդի տասնյակ գրոհայինների, 3 տանկ ու զրահատեխնիկա: Նախօրեին ջիհադականները հայտնել էին, որ նոր օժանդակ ուժեր են ստացել, սակայն տեղեկությունների համաձայն դրանք մարտական ուսուցումը նոր ավարտած երիտասարդ իսլամականներն են, որոնց մեծ մասն անչափահասներ են:

 

Շարունակվել են մարտերը Հալեպի պրովինցիայի Հանդարաթ, Ալ-Բրեյջա շրջաններում:

Ահաբեկիչների դեմ պայքարի կարեւորագույն հաղթանակներից մեկն այսօր գրանցվել է Զահրայում, որտեղ սիրիական կառավարական ուժերի գործողությունների արդյունքում վնասազերծվել է Ան-Նուսրայի պարագլուխներից մեկը՝ պաղեստինի քաղաքացի Աբու Ալ- Ջոլյալին, որի ղեկավարությամբ իսլամականները շուրջ 6 ամիս իրականացնում էին Հալեպի բնակելի թաղամասերի հրթիռակոծությունը: Ահաբեկիչը պաղեստինյան Համազ խմբավորման անդամ էր, գլխավորում էր Ան-Նեյրաբ պաղեստինյան ճամբարի շրջափակումը: Սիրիական օդուժի հարձակման շնորհիվ լիկվիդացվել է նաեւ մեկ այլ դաշտային հրամանատար՝ Աբու Օմար Ալ-Խամվին:

 

 

Նույն շարքից