Ռազմական 

Դոնեցկի աշխարհազորայինները հայտնել են ուկրաինական զինվորականների նահանջի մասին

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ուկրաինական զորամիավորները զգալի կորուստներից հետո ստիպված են եղել նահաջել Դեբելցովոյի շրջանից: Այդ մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարարությունից, նշելով, որ վերջին մեկ օրվա ընթացքում ուկրաինական ուժայինների կորուստները կազմում են 170 զոհված ու վրավոր, որոնցից 50 ուժայիններ լիկվիդացվել են Դոնեցկի օդանավակայանի տարածքում, իսկ 11-ը գերի է հանձնվել: Բացի այդ ոչնչացվել է հակառակորդի 21 տանկ ու 14 զրահատեխնիկա:

Էդուարդ Բասուրինը հայտնել է, որ գիշերային մարտերի ընթացքում ամբողջությամբ գերի է հանձնվել 128-րդ հետեւակային գումարտակն, իսկ աշխարհազորայինները ներկա պահին աշխատում են Դեբելցովոյի մոտ շրջափակման ենթարկել ուկրաինական ուժերին:

 

 

 

 

 

 

Նույն շարքից