Ռազմական 

ԻՊ-ի հրթիռակոծության հետեւանքով Լաթաքիայում կան տասնյակ զոհեր ու վիրավորներ

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի Հոմս պրովինցիայում, Համայում ու Իդլիբում կառավարական օդուժն ու հրետանին շարունակել են հարվածները գրոհայինների դիրքերի ուղղությամբ:

Սալմա քաղաքից Գրոհայինները հրետակոծել են Լաթաքիա քաղաքը, որ հետեւանքով զոհեր ու վիրավորներ կան քաղաքի խաղաղ բնակչության շրջանում: Հրթիռներից մեկն ընկել է բնակելի շինության բակում, որտեղ խաղալիս են եղել երեխաներ: Սպանվել է 9 խաղաղ բնակիչ, այդ թվում նաեւ երեխաներ: Սիրիական օդուժն անմիջապես պատասխան գործողություններով լռեցրել է գրոհայինների հենակետերը:

 

Միաժամանակ Դեյր էր Զորի պրովինցիայում կառավարական ուժերին հաջողվել է ԻՊ ահաբեկիչներից վերագրավել դեռեւս 2 շաբաթ առաջ հանձնված Ալ—Մրեյա քաղաքը: Պրովինցիայում դիրքային մարտերը շարունակվում են ռազմական օդանավակայանի ու արեւմտյան շրջաններում:

Սիրիական օդուժը մասսայական գրոհներ է իրականացրել Ալ-Հասակա պրովինցիայում գտնվող ԻՊ ահաբեկիչների հենակետերի ուղղությամբ, իսկ Դարա պրովինցիայում շարունակվում են արյունալի մարտերը ռազմական օդանավակայանի տարածքում, որի մի մասը ավելի վաղ անցել էր ԻՊ գրոհայինների վերահսկողության տակ:

Ռազմաճակատի բոլոր հատվածներում ահաբեկիչների դիրքերն ենթարկվել է սիրիական օդուժի ու հրետանու պարբերաբար հրետակոծությանը, որի արդյունքում թշնամին կորցրել է մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, տվել զգալի մարդկային կորուստներ:

 

 

 

Նույն շարքից