Ռազմական 

Արցախի մի խումբ ազատամարտիկների հայտարարությունը

analitik.am

Վերջին օրերին հունվարի 31-ին «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման դեպի Արցախ իրազեկման ավտոերթի վերաբերյալ Արցախում տարբեր կազմակերպությունների կողմից հնչող հայտարարությունները, Բերձորում տեղի ունեցող կոլեկտիվների ժողովները և տարբեր ստահոդ ասեկոսեները հուզել է Արցախի հասարակությանը:


Մեզ համար անհասկանալի, խորհրդային վատթարագույն ավանդույթներն հիշեցնող մեթոդներով փորձ է արվում վարկաբեկել «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը, նրա մասնակիցներին և արդունքում արգելել նրանց մուտքը Արցախ:


«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման դեպի Արցախ իրազեկման ավտոերթը շարունակական միջոցառում է, սկսվել է Երեւանից, ու շարունակվելու է ամբողջ Հայաստանով մեկ: Արցախից առաջ ավտոերթը եղել է ՀՀ մի քանի մարզերում, եւ նրանց ոչ մի տեղ խոչընդոտող չի եղել:Արցախը մենք երբեք չենք բաժանել Հայաստանից և չենք բաժանելու: Արցախը որպես Հայաստանի մաս չի կարող անհաղորդ մնալ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած իրադարձության:


Ավտոերթի մուտքը Արցախ արգելելու կոչեր անողները մտածե՞լ են այն մասին, որ երթի մասնակիցների մեջ կարող են լինել մարդիկ,որոնց որդիները ծառայում են ՊԲ բանակում: Ինչպես են նրանք բացատրելու նրանց և նրանց որդիներին նման վերաբերմունքը: Դուք հասկանու՞մ եք թէ ինչ եք անում, ինչպիսի հետևանքների դա կարող է բերել:Մենք գտնում ենք, որ «Ժողովրդի իրական ցանկություններին և մտահոգություններին անտեղյակ մի խումբ անձանց այդօրինակ վարվելակերպը ոչ միայն անիմաստ, այլև ազգային միասնությանն ու նրա անվտանգությանը սպառնացող» գործողություններ են: Կոչ ենք անում Արցախի իշխանություններին, կուսակցություններին, ՀԿ-ներին և հատկապես երիտասարդությանը զերծ մնալ այս վտանգավոր և անհեռանկար գործընթացից:


Բադասյան Վահան

Ավանեսյան Վլադիկ

Հայրապետյան Գրիշա

Ղարայան Շմավոն

Ավետիսյան Մխիթար

Ղազարյան Քերոբ

Թորոսյան Թորոս

Բադասյան Գրիշա

Աղաջանյան Գրիգորի

Սևումյան Զավեն

Աբրահամյան Վարշամ

Գևորգյան Արամ

Ադամյան Արտաշես

Նույն շարքից