Ռազմական 

Ըստ անհրաժեշտության՝ կանխիչ, պատժիչ, պարտադրող միջոցառումներ ենք անցկացնում.Ս. Օհանյան

analitik.am

Սահմանին լարվածությունը մերթընդմերթ սաստկանում է, բայց ՀՀ ԶՈւ-ն և ԼՂՀ ՊԲ-ն լիարժեք վերահսկում են իրադրությունը և արժանի հակահարվածներ տալիս բոլոր ոտնձգություններին:


Այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը՝ հավելելով, որ ըստ անհրաժեշտության՝ կանխիչ, պատժիչ, պարտադրող միջոցառումներ են անցկացվում, որովհետև հակառակորդն այդ լեզուն է միայն հասկանում: Անդրադառնալով վերջին օրերին հակառակորդի դրսևորած ակտիվությանը՝ նախարար Օհանյանը նշեց, որ մեր հարևանները փորձում են այդ կերպ ազդել միջազգային կառույցների վրա, որպեսզի ավելի մեծ զիջումների գնանք ԼՂՀ-ի հակամարտության կարգավորման գործում՝ չհասկանալով, որ երկխոսությունն է միակ ձևը՝ խաղաղ քաղական պայմաններով հարցի լուծման:

Նույն շարքից