Մշակույթ 

Nirvana-ի երգը անվանել են բոլոր ժամանակների ամենակատարյալ հիթը

Nirvana խմբի Smells Like Teen Spirit ստեղծագործությունը անվանվել է բոլոր ժամանակների ամենակատարյալ հիթը, փոխանցում է NTV.RU-ն:

Բրիտանացի ծրագրավորող և երաժիշտ Միք Գրիերսոնը Fiat ընկերության պատվերով հետազոտել է 50 լավագույն երգ` ըստ երաժշտական քննադատների վարկածների:

Հիթ դարձած երգերի մեծ մասի տեմպը կազմում է 120 հարված մեկ րոպեում, նրանցում օգտագործվել է մի քանի հիմնական ակորդներ (A, E, C, G): Երգերում ավելի հաճախ հանդիպող բառերն են «փոքրիկ» (baby), «զգալ» (feel), «սեր» (love):

Պարամետրերով Nirvana խմբի երգին ամենամոտը եղել է Ջոն Լենոնի լեգենդար Imagine-ը և U2 խմբի One կոմպոզիցիան:

Նույն շարքից