Ռազմական 

Ադրբեջանը հայտնում է երկու զինծառայողների վիրավորվելու մասին

analitik.am

Ադրբեջանի բանակի զինծառայողներ Թուրալ Ահլիմանլըն եւ Օրխան Գուլուզադեն վերջինիս կողմից վարվող VAZ2106 ավտոմեքենայով անցած գիշեր ճանապարհատրանսպորտային պատահարի են ենթարկվել Թովուզի շրջանի Օյսուզլու գյուղի մոտ: Այս մասին  հայտնում է ադրբեջանական «Քեփեզ ԹՎ» (Region TV) հեռուստաալիքը:

 

Ականատեսների խոսքով` մեծ արագությամբ ընթացող ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, ճանապարհից դուրս է եկել եւ մի քանի անգամ շրջվելուց հետո բախվել մոտակա շենքին: Նրանք ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թովուզի կենտրոնական շրջանային հիվանդանոց:

 

Օրխան Գուլուզադեն Շամքիրի շրջանից է, իսկ Թուրալ Ահլիմանլըն` Բեյլագանի շրջանից: Փաստի առնչությամբ Թովուզի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նույն շարքից