Ժաննա Ֆրիսկեի ընտանիքում շարունակվում են լարված հարաբերությունները, մասնավորապես երգչուհու հոր՝ Վլադիմիր Ֆրիսկեի, և քաղաքացիական ամուսնու` Դմիտրի Շեպելևի միջև, հայտնում է Super.ru-ն:
Նշվում է, որ Ֆրիսկեի հայրը վիճել է նրա Դմիտրի Շեպելևի հետ՝ վիրավորելով և սպառնալով նրան: Վլադիմիրը սպառնացել է սպանել հայտնի շոումենին, քանի որ վերջինս թույլ չի տվել նրան տանել 2-ամյա Պլատոնին։
Այս սկանդալից հետո Դմիտրի Շեպելևը Ֆրիսկեի դեմ ոստիկանությունում ներկայացրել է դիմում, որով նա խնդրում է իրավապահ մարմիններին պատասխանատվության ենթարկել 63-ամյա Վլադիմիրին:
Շեպելևը հայտնել է, որ Ֆրիսկեն իր գրպանից ցանկացել է, իբրև թե, ատրճանակ հանել ու սպանել իրեն։
Հայտարարությամբ հանդես է եկել Ժաննայի քույրը՝ Նատալյա Ֆրիսկեն, որի կարծիքով՝ Դիման նյարդայնացրել է իր հորը, որպեսզի դիկտոֆոնով ձայնագրի նրա խոսքերը։
Նատալյան հայտնել է, որ դա արվել է միայն այն բանի համար, որպեսզի հայրը խելագար համարվի և զրկվի Պլատոնին տեսնելու իրավունքից.
«Եթե մենք դիմենք դատարան։ Մեզ թույլ չեն տալիս շփվել Ժաննայի որդու հետ՝ չնայած հենց մենք ենք մանկուց դաստիարակել նրան: Այժմ փնտրում ենք փաստաբան, որը կկարողանա պաշտպանել մեր շահերը դատարանում»։