Ռազմական 

Սիրիայի ընդդիմությունը 10-կետանոց պահանջ է ներկայացրել Դամասկոսին

analitik.am

Սիրիայի ընդդիմությունը 10-կետանոց պահանջ է ներկայացրել Դամասկոսին, որոնք կքննարկվեն այսօր: Այս մասին Ria Novosti-ին հայտնել է ընդդիմադիր «Ալ-Վաթան» կուսակցության ներկայացուցիչ Մաջեդ Նիյազին:

 

«Մենք այսօր առավոտյան մեր պահանջներն ենք փոխանցել կառավարությանը, որոնք կազմված են 10 կետից: Կառավարության պատվիրակությունը դեռ չի պատասխանել: Ակնհայտ է, որ այդ հարցերի քննարկումը տեղի կունենա այսօր՝ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո»,- ասել է Նիյազին:

 

«Մենք պայմանավորվել ենք 10 կետերի մասին: Դրանք են՝ մասնավորապես քաղբանտարկյալների, հատկապես՝ կանանց ու երեխաների ազատ արձակումը, առևանգվածների, ինչպես նաև գերիների ազատումը, սննդամթերքի մուտքը Սիրիայի առանց բացառության բոլոր շրջաններ, ուղղաթիռներից ու ինքնաթիռներից պայթուցիկով տակառների, ինչպես նաև հրթիռների նետման դադարեցումը, որոնք սպանում են խաղաղ բնակիչներին՝ անխտիր բոլորին, Սիրիայում մարդու իրավունքների հարցերով միասնական հանձնաժողովի ստեղծումը այդ հարցերը վերահսկելու համար»,- ասել է Նիյազին:

 

Նրա խոսքով՝ կառավարության պատվիրակությունն այսօր պետք է իր պահանջները ներկայացնի ընդդիմությանը:

 

Բացի դրանից՝ նա նաև ասել է, որ ընդդիմության ներկայացուցիչները պայմանավորվել են «վերականգնել արդարությունը ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչների շրջանում, այդ թվում՝ արևմտյան»: «Իրականում ԶԼՄ-ները սխալներ են թույլ տվել իրադարձությունները լուսաբանելիս: Մենք ուզում ենք, որ ԶԼՄ-ներին ազատություն տրամադրեն Սիրիայի ներսում բոլոր իրադարձությունների լուսաբանման համար»,- հայտարարել է Նիյազին:

 

Միջսիրիական բանակցություններն ընթանում են Մոսկվայում հունվարի 26-29-ը: Դրանց շրջանակներում միջսիրիական խորհրդակցությունների ժամանակ Սիրիայի ընդդիմությունը չի քննարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնաթողության հարցը: Այս մասին լրագրողներին հայտնել է «Ազգային կամք» կուսակցության քարտուղար, «Հանուն փոփոխությունների և ազատման» ճակատի ղեկավարության անդամ Քադրի Ջամիլը:

 

«Ոչ ոք չբարձրացրեց հարցը, բոլորը խոսում են իրական հնարավորությունների մասին»,- ասել է նա:

Նույն շարքից