Ռազմական 

«Հեզբոլահը» պատասխան հարված է հասցրել Իսրայելի ռազմական օբյեկտներին

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, լիբանանյան «Հեզբոլահ» խմբավորման պատասխան հրթիռակոծության հետեւանքով ոչնչացվել է իսրայելական բանակի ավտոշարասյունը: Հաղորդվում է 17 իսրաելական զինծառայողների կորստի մասին, կան նաեւ գերվածներ:

Հարձակման հետեւանքով ոչնչացվել է 9 զրահամեքենա:

Իսրայելական զինուժը պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային սահմանագծում, որի արդյունքում սպանվել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի իսպանացի զինծառայողը:

Իսրայելի իշխանությունները լրատվամիջոցներին արգելել են լուսաբանել վերջին իրադարձությունները, սակայն երկրի հյուսիսում հեռարձակվող 10-րդ հեռուստակայանը հավաստել է հարձակումների մասին տեղեկությունները:

Իսրայելի հյուսիսային շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն, փակվել են դպրոցներն ու օդանավակայանները, տեղի բնակիչները տեղաբաշխվել են հատուկ ռմբապաստարաններում:

 

 

Նույն շարքից