Ռազմական 

Սիրիայում հայ զինվոր է զոհվել

analitik.am

Սիրիայում սիրիական բանակի հայ զինվոր է զոհվել: Զոհվածը 1994թ. ծնված Հակոբ Սաբան է, ով ծնունդով Հալեպից է: Այս մասին տեղեկացնում են «Գանձասար» թերթի խմբագրությունից: Հակոբ Սաբան նահատակվել է Դեր Զորում:


Ավելի վաղ՝ հունվարի 25-ին, նա զինված ահաբեկչական խմբավորումների` Հալեպի Աշրաֆիե թաղամասի ռմբակոծությունների թիրախում էր հայտնվել: Ռմբակոծությունների հետևանքով զոհվել են 3 խաղաղ բնակիչներ, կան 11 վիրավորներ: Բացի այդ, վնասվել են թաղամասի շենքերը, բնակարաններ, խանութներ ու մեքենաներ:


Հայաշատ Հալեպը 2012թ. ամռանից հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների բախումների թիրախում, և մինչ այսօր բախումներն այնտեղ չեն դադարում:

Նույն շարքից