Ռազմական 

Ուկրաինական ուժայինները ռմբակոծել են Դոնբասի Գորլովկա բնակավայրը

Կիեւյան ուժայինները տանկերից ու հրետանային համակարգերից հրետակոծել են Դոնբասի Գորլովկա բնակավայրի բնակելի թաղամասերը: Այս մասին հայտնել են քաղաքային ադմինիստրացիայից, նշելով, որ հիմնական հարվածը հասցվել է քաղաքի կենտրոնական հատվածին, ինչի արդյունքում գրանցվել են զգալի ավերվածություններ:

Բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը, նշելով որ հրետակոծությունը իրագործվել է Մայորսկ բնակավայրից, որտեղ տեղակայված են ուկրաինական զորամիավորումները:

Դոնբասի ռազմաճակատի մյուս հատվածներում հրադադարի խախտման դեպքեր չեն արձանագրվել, շփման գծում հարաբերական անդորր է:

Նույն շարքից