Ռազմական 

Չի բացառվում, որ Իսրայելը Սիրիայի և Լիբանանի հետ պատերազմ սկսվելը

analitik.am

Իսրայելական լրատվամիջոցները չեն բացառում, որ նոր պատերազմ սկսվի Իսրայելի հյուսիսային սահմաններին՝ Լիբանանի և Սիրիայի հետ: Պատճառը նախօրեին իսրայելա-լիբանանյան սահմանին տեղի ունեցած զինված հակամարտությունն էր, որի հետևանքով իսրայելական 2 զինվոր էին զոհվել:


Ինչպես հաղորդում են  միջազգային լրատվամիջոցները, իրավիճակը, սակայն, այնպիսին չէ, որ պատերազմն անխուսափելի է:


The Jerusalem Post-ը գրում է, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում  իրավիճակի վերահսկողությունից դուրս գալը, սակայն ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նոր սահմանային հակամարտության չի սկսվի:


«Հըզբոլլահ»-ը հունվարի 28-ին կրակ էր բացել իսրայելական ավտոշարասյան ուղղությամբ: Կազմակերպությունն իր վրա էր վերցրել հարձակման պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ դա իր պատասխանն էր օրեր առաջ Իսրայելի կողմից սիրիական Կունեյտրա մարզի վրա հարձակման, որի հետևանքով «Հըզբոլլահ»-ի անդամներ էին զոհվել:

Նույն շարքից