Սիրիական կառավարական ուժերի ու իսլամականների միջեւ ձեռք բերված ժամանակավոր հրադադարի արդյունքում Սիրիայի առողջարանային Զաբադանի քաղաքից դուրս կբերվեն շուրջ 500 գրոհայիններ:
Հրադադարը կգործի շուրջ 48 ժամ, որի ընթացքում Կարմիր կիսալուսին կազմակերպության վերահսկողության պայմաններում սիրիական կառավարական զորքերի կողմից տրամադրված հումանիտար միջանցքով քաղաքից կնահանջի 500 ԻՊ գրոհային:
Հիշեցնենք, որ քաղաքի համար բավականին տեւական ժամանակ արյունալի մարտեր են ծավալում: Ասադի հավատարիմ զորքերին հաջողվել է ազատագրել քաղաքի մեծ մասը, սակայն, կենտրոնական հատվածում արյունալի ու համառ դիմադրություն են ծավալ շրջապատման մեջ ընկած իսլամականները:
Փոխարենի արմատականները հումանիտար միջանցք կտրամադրեն Իդլիբ պրովինցիայում բլոկադայի մեջ գտնվող 2 բնակավայրերի բնակիչներին: