Ռազմական 

Սինայի թերակղզում պայթյունի հետեւանքով զոհվել է 2 ոստիկան

Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում իրականացվածպայթյունի հետեւանքով զոհվել է 2, վիրավորվել՝ առնվազն 16 ոստիկան: Այս մասին հայտնել են Եգիպտոսի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունից, նշելով, որ պայթյունը իրականացվել է Հյուսիսային Սինա պրովինցիայի ադմինիստրատիվ կենտրոն Էլ-Արիշ քաղաքում:
Տեղեկությունների համաձայն ինքնաշեն ռումբը գործի է դրվել քաղաքի բանուկ փողոցներից մեկում, որտեղով անցնելիս է եղել ոստիկանական բեռնատարը:

Հիշեցնենք, որ Սինայի թերակղզում եգիպտական իրավապահներն ու զինվորականներն իրականացնում են հակաահաբեկչական լայնամասշտաբ գործողություններ: Վերջին 16 օրերին իրավապահները լիկվիդացրել են 530 ու ձերբակալել 600 իսլամականների, առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք:

Նույն շարքից