Ռազմական 

Ադրբեջանցիները ոչնչացրել են սեփական անօդաչու սարքը. Արծրուն Հովհաննիսյան

analitik.am

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կրկին անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությանը հայկական անօդաչու սարքի ոչնչացման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.



«Մենք գիտենք, որ Ադրբեջանին շատ են պետք հաղթանակներ, նույնիսկ հորինված և մտացածին այնքան, որ նրանք երազում անօդաչու սարքեր են տեսնում: Մեր հավաստի տվյալներով, ադրբեջանական կողմը ոչնչացրել  է սեփական անօդաչու սարքը: Ադրբեջանցի գործընկերները շփոթվել են, և շուտով այս հարցով նոր տեղեկություններ կլինեն»:



Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հերյուրանք էր համարել ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները, թե ադրբեջանական կողմը հայկական անօդաչու սարք է ոչնչացրել:

Նույն շարքից