Ռազմական 

Լիտվիան ամրապնդում է ռազմական համագործակցությունը Ուկրաինայի հետ

analitik.am

Ինչպես հաղորդում է DELFL.ru լրատվական կայքը, Լիտվիայի պաշտպանության նախարար Մարիուս Վյալիչկան ու Ուկրաինայի ՊՆ նախարար Լեոնիդ Գոլոպատյուկը Կիեւում ստորագրել են 2015թ.-ին երկու երկրների ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը:

 

Համաձայնագրով նախատեսվում է ուկրաինական զինծառայողների ու սպաների ուսուցումն ու վերապատրաստումը Լիտվիայի ռազմական ակադեմիայում ու ուսումնարաններում:

Բացի այդ լիտվիացի զինվորականներն իրենց ուկրաինական կոլեգաների շրջանում կանցկացնեն կիբերնետիկական պաշտպանվածության վերաբերյալ դասընթացներ, ինչպես նաեւ Լիտվիայի հոսպիտալներն կիրականացնեն ռազմական գործողություններում վիրավորված զինծառայողների բուժումը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերին Լիտվիայում նախատեսվում է անցկացնել զորավարժություններ, որոնց մասնակցելու են Լիտվիայի, Լեհաստանի, Կանադայի ու Ուկրաինայի զորամիավորումները:

Նախօրեին Լիտվիայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը Եվրամիության երկրներին կոչ էր արել Ուկրաինային ցուցաբերել տնտեսական, քաղաքական ու ռազմական օգնություն, տրամադրել զենք ու ռազմական սարքավորումներ:

 

Նույն շարքից