Ռազմական 

ԻՊ-ը գրոհայինները մտադիր են Լիբանանի տարածքում հիմնել էմիրություն

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, այսօր Սիրիայի Դամասկոս պրովինցիայում գրանցվել են ամենարյունալի մարտերը: Ահաբեկչական խմբավորումները Լիբանանի սահմանակից տարածքից հարձակումներ են ձեռնարկել Զաբադայինի ու Ասալի Բարդի ուղղություններով: Վերջին երկու հենակետերում կառավարական ուժերը կասեցրել են նրանց առաջխաղացումը, սակայն Քֆեր Յաբուսի շրջանում գրոհայիններին հաջողվել է գրավել սիրիական հենակետը:

 

 

Սահմանային շրջաններում տեղակայված ահաբեկիչների բոլոր հենակետերն ողջ օրվա ընթացքում ենթարկվել են սիրիական օդուժի ու հրետանու հարվածներին:

Միաժամանակ, լիբանանյան լրատվամիջոցներում տարածված հաղորդագրության համաձայն, ԻՊ ահաբեկչական խմբավորումը մտադիր է Լիբանանի տարածքում ստեղծել Էմիրություն, որի էմիր է նշանակվելու Սալավիթյան շեյխ Ահմադ Ասիրը:

 

Արեւելյան Գութ պրովինցիայից շարունակվում է տեղի խաղաղ բնակչեւթյան էվակուացիան: Այսօր Դումի ու շրջակա բնակավայրերի տասնյակ բնակիչներ դուրս են բերվել վտանգավոր զոնայից ու տեղավորվել Քուդսի շրջանում գտնվող ժամանակավոր ապաստարաններում: Բացի այդ, Ջեշ ալ-Իսլամ խմբավորման շուրջ 14 գրոհայիններ իրենց 2 հրամանատարների գլխավորությամբ վայր են դրել զենքերն ու հանձնվել սիրիական իշխանություններին:

 

 

 

Նույն շարքից