Ռազմական 

Սիրիական բանակը վերահսկում է Հոմսի Խուտաբ գյուղը

analitik.am

Սիրիական բանակն ահաբեկչական կազմակերպությունների դեմ ռազմական գործողություններ ծավալելու շրջանակում վերահսկողություն է հաստատել Հոմսի մարզի արևելքում գտնվող Խուտաբ գյուղի վրա: Ինչպես հաղորդում է  սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բախումների ժամանակ տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել, ոչնչացվել են նրանց զենքերը:


Տասնյակ ահաբեկիչներ սպանվել են նաև Ուաար, Ում Շարշուհ, Թել Աբու Սանասիլ գյուղերում:


Սիրիական բանակը հաջողությունների է հասել Դարաայի մարզում: Բանակը վերահսկողություն է հաստատել Արադի Ֆարուն շրջանի վրա, որտեղ մեծ թվով ահաբեկիչներ են սպանվել: Շեյխ Միսքին գյուղաքաղաքում 2 օրվա ընթացքում 35 ահաբեկիչ են սպանվել:


Դարաայում տարածվել են «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպության անդամները, որոնք օժանդակություն են ստանում ինչպես Թուրքիայից, այնպես էլ Իսրայելից:


Իսլամական պետության դեմ ռազմական գործողությունները շարունակվում են Դեր Զորի մարզում: Մասնավորապես Դահլա, Բուլիլ գյուղերում, ալ Մայադին քաղաքում և մերձակա շրջաններում ԻՊ-ի տասնյակ անդամներ են սպանվել և վիրավորվել:

Նույն շարքից