Ռազմական 

Քրդական ուժերը ԻՊ-ից ազատագրել են Քոբանիի մի քանի գյուղեր

analitik.am

Քրդական ինքնապաշտպանական ուժերը հունվարի 30-ին վերահսկողություն են հաստատել թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քաղաքի Ջակուր, Ջուլ Բաք և Զուրաֆա գյուղերի վրա: Ինչպես հաղորդում է   լիբանանյան Ալ Մայաքին գործակալությունը, բախումների ընթացքում «Իսլամական պետության» տասնյակ անդամներ են սպանվել և վիրավորվել:


Ավելի վաղ՝ հունվարի 29-ին, քրդական ուժերը վերականգնել էին հսկողությունը Քոբանի քաղաքի հարավ-արևելյան հատվածում գտնվող Քուրբինար գյուղի վրա:

 

Մյուս կողմից` «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը Հալեպ քաղաքի մերձակայքում հարձակվել է «Հազմ» ընդդիմադիր շարժման վրա, առգրավել զենքերն ու գրասենյակները: Շարժման պատասխանատուն նշել է, որ սա նրանց ամենամեծ հարձակումն էր:

Նույն շարքից