Ռազմական 

ԻՊ ահաբեկիչները վերագրավել են Այն-Արաբ քաղաքի մի շարք թաղամասեր

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA.NEWS գործակալությունը, պաղեստինյան գաղթականների Յարմուկ ճամբարի հրետակոծության պատճառով գաղթականներին հումանիտար օգնություն ցուցաբերող Կարմիր խաչի ավտոշարասյունը ստիպված է եղել հետ շրջվել:

Հալեպի պրովինացիալում քուրդ աշխարհազորայինների կողմից Այն-Արաբ քաղաքի ազատագրումից հետո, այսօր ահաբեկիչների հաջողվել է վերագրավել քաղաքի մի քանի թաղամասեր:

 

 

Ներկայումս քաղաքում ընթանում են քաղաքային դիրքային մարտեր, այն դեպքում, երբ դաշնակիցների օդուժը պահանջվող օժանդակություն դեռեւս չի ցուցաբերում:

 

 

Սիրիական ավիացիան լիկվիդացրել է Էլ-Բաբ քաղաքից դեպի Այն-Արաբ շարժվող ԻՊ ահաբեկիչների ավտոշարասյունը, նմանատիպ գործողությունների արդյունքում լիկվիդացվել է նաեւ Ռաքքայից դուրս եկող գրոհայինների մեկ այլ ավտոշարասյուն:

 

Հալեպի արեւելյան մասում կասեցվել է ԻՊ գրոհայինների հարձակումն, որոնք նպատակդրվել էին զավթել Քուվերեյս ռազմական օդանավակայանը, իսկ Սֆիրի հիդրոէլեկտրակայանի մոտակայքում կառավարական ուժերը օդուժի ու հրետանու օժանդակությամբ ոչնչացրել են ԻՊ գրոհայինների ավտոշարասյունն, ինչի արդյունքում զոհվել են տասնյակ իսլամականներ, այդ թվում՝ Պակիստանից, Լիբիայից, Սուդանից, Թուրքիայից ու Իրաքից ԻՊ խմբավորման շարքերում մարտնչող օտարերկրացիները:

 

 

 

 

 

Նույն շարքից