Տոմսկի գիտնականները ստեղծել են ճառագայթային մոնիտորի մի տեսակ, որը թույլ է տալիս հետևել ուժգին լուսավորում ունեցող պրոցեսներին: Այն գործնականում հնարավորություն կտա մարդկանց հետևել միջուկային ռեակտորի միջազգային փորձերին: Այս մասին, երկուշաբթի հայտնել է Տոմսկի պոլիտեխնիկական ինստիտուտի դասախոս Մաքսիմ Տրիգուբը:
«Մենք ստեղծել ենք ճառագայթային մոնիտոր, որն ունի երկու ճառագայթ: Մեկի միջոցով լուսավորում ենք երևույթը, իսկ մյուսը՝ ուժեղացնում է պատկերը: Այս կերպ, մեզ հաջողվում է հետևել այնպիսի երևույթների, ինչպիսիք նախկինում անհնար կլիներ»,- ասել Տրիգուբը:
«Սրա ամենապարզագույն օրինակը՝ զոդումն է: Զոդողը հավելյալ շերտ է օգտագործում՝ գործընթացին հետևելու համար: Սակայն, երբ զոդման ջերմաստիճանից ավելի բարձր ջերմաստիճան է լինում, ապա անհրաժեշտ է լինում մեր ստեղծած ճառագայթային մոնիտորը»,- ասել է նա: