Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Սիրիայի Բեյթ- Սահմ բնակավայիր մոտակայքում գրոհայինների կողմից ահաբեկչական գործողություններ կազմակերպելու աշխատանքների ժամանակ պայթել է նրանց պատկանող ավտոմեքենան, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել գրոհայինների ու տեղի խաղաղ բնակչության շրջանում:
Ջոբարում սիրիական կառավարական զինուժին հաջողվել է մի շարք հենակետեր գրավել ու զգալի վնասներ հասցնել հակառակորդին:
Միաժամանակ ԻՊ ահաբեկիչների հաջողվել է գրավել Մուադամի բնակավայրը, իսկ Զաբադայինում կառավարական զինուժն ոչնչացրել է գրոհայինների տանկը:
Սիրիական հրետանին մասսայական հրետակոծության է ենթարկել Լիբանանի հետ սահմանակից Կալյամունի սահմանայի շրջանները: Մի շարք կրոնական խմբավորումների գրոհայինների, որոնց մեծ մասը օտարերկրյա վարձկաններ են, հաջողվել է հատել սահմանն ու ներթափանցել Սիրիա:
Հալեպի պրովինցիայում քուրդ աշխարհազորայինները շարունակում են հարձակումը ԻՊ ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում Այն-Արաբի հարավ-արեւմուտքում ազատագրվել է եւս 7 բնակավայր ու սրտրատեգիական կարեւոր նշանակություն ունեցող բարձունքները: Նրանց գործողություններն երկնքից օժանդակել է սիրիական օդուժը:
Հարաքեթ Հազմ խմբավորման գրոհայինները, Ան-Նուսրայի կողմից հարձակման ենթարկվելուց հետո, համալրել են նոր կազմավորված Ջեբհա-Շամիա խմբավորման շարքերը, որի կազմի մեջ են մտնում մի շարք գրոհային զորաջոկատներ:
Հալեպի հարավում՝ Այն-Հասան շրջանում, անհաջող հարձակումից հետո գրոհայիններն իրականացրել են քաղաքի հրթիռակոծությունն, ինչի արդյունքում վիրավորվել է 8 խաղաղ բնակիչ, որոնցից 3-ը երեխաներ են ու գտնվում են կրիտիկանան վիճակում: