Ռազմական 

Հալեպի հրթիռակոծության հետեւանքով զոհվել են հայ ամուսիններ. Նրանց երկու դուստրերը վիրավորվել են

 

Ինչպես տեղեկացնում է ANNA.NEWS գործակալությունը, Հալեպի հրթիռակոծության հետեւանքով մահացել է 3 խաղաղ բնակիչ, որոնցից 2-ը հայ ամուսիններ են, վիրավորվել են նրանց 2 դուստրերը: Ընդհանուր առմամբ հրետակոծության հետեւանքով Հալեպի տարբեր թաղամասերում վիրավորվել է 20 մարդ:

 

 

Միաժամանակ Իդլիբ պրովինցիայում սիրիական կառավարական ուժերին հաջողվել է շրջապատել ու ոչնչացնել շուրջ 200 գրոհայինների, շուրջ 200-ը՝ վիրավորվել են:

Զինվորական աղբյուրները նշում են, որ կառավարական ուժերի գործողությունները նախօրոք մշակված են եղել: Հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ գրոհայինները նախատեսել են ստորգետնյա թունելի միջոցով դեպի Լաթաքիա- Էրիհա ավտողճուղի տեղափոխել 450 ահաբեկիչների: Այս շրջանը ծովի մակերեւույթից գտնվում է 400 մետր բարձրության վրա եւ ունի ստրատեգիական կարեւոր նշանակություն, ուստի ներկայումս սիրիական ուժերը լիովին վերահսկում են տարածքը:

 

 

ԻՊ գրոհայինները շարունակում են հարձակումները Աբու-Դուհուր ռազմական օդանավակայանի շրջանում: Սիրիական զինուժն ավիացիայի ու հրետանու օժանդակությամբ կրակի տակ է պահում նրանց բոլոր հենակետերը, մարտերն այս շրջանում շարունակվում են:

Սիրիական օդուժի հարձակմանն է ենթարկվել նաեւ ԱՆ-Նուսրա ու Սուկուր Շամ խմբավորումների դիրքերը, որոք կրել են մարդկային ուժի ու զինատեխնիկայի զգալի կորուստներ:

Նույն շարքից