Ուիթնի Հյուսթոնի դստեր՝ Բոբի Քրիստինա Բրաունի մահվան գործից նոր մանրամասներ են ի հայտ եկել:
Բժիշկներն արդեն պարզել են, թե որն է 22-ամյա աղջկա մահվան պատճառը, սակայն մինչ դատական լսումների ավարտը այն գաղտնի կպահվի։
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 31-ին Բոբի Քրիստինա Բրաունը անգիտակից վիճակում հայտնաբերվել էր ջրով լի լոգարանում: Մի քանի օր կոմայի մեջ մնալուց հետո Քրիստինան հուլիսի 27մահացել էր։