Ռազմական Ֆեյսբուք 

Ի՞նչու են շրջանառվում Հայաստանի՝ միջուկային զենք ունենալու լուրեը

Ադրբեջանում նորից սկսել են լայնորեն շրջանառել այն թեզը, իբր Հայաստանն ատոմային զենք ունի:

Իրականում այս պատմությունը սկսվել է տարիներ առաջ, երբ ռուսական լրատվամիջոցներից մեկի ուղիղ եթերում պրոադրբեջանական քաղաքագետը հայտարարեց, որ Հայաստանն ու Իսրայելը տիրապետությամ են միջույակին զենքի:

Այդ ժամանակ դահլիճը պայթեց ծիծաղից և բանավեճին ներկա գտնվող հայազգի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը շատ հումորային պատասխան տվեց: Բայց այս թեզը արագ մտավ շրջանառության մեջ և սկսվեց օգտագործվել ադրբեջանցիների կողմից:

Նպատակը մեկն ՝ համոզել սեփական հասարակությանը, որ իրենք շատ ուժեղ բանակ ունեն, ուժեղ տնտեսություն և հետ չեն բերում այսպես կոչված գրավված տարածքները, քանի որ «աղքատ ու հայաթափված» Հայաստանը ատոմային զենք ունի:

Հարևան երկրում այնքան են խոսում իրենց «հզորության» մասին, որ անհրաժեշտ է մի կերպ պատասխան տալ տարրական հարցի՝ եթե այդքան ուժեղ ենք, ի՞նչու գործողություն չենք սկսում:

Նույն շարքից