Մամուլի տեսություն Մշակույթ 

Անհասկանալի է` ինչու մեդալի չեն արժանացել Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը և «SOAD»-ի անդամները.«Ժողովուրդ»

analitik.am

«Ինչպես հայտնի է` շաբաթ օրը Սերժ Սարգսյանը մի շարք գործարարների պարգևատրել Է տարբեր մեդալ՝ ներով՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար» ձևակերպմամբ։

Այլ կերպ ասած՝ բոլոր այն հայ գործարարները, որոնք Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման համար գումար են նվիրաբերել «քեշով», այսօր մեդալ ունեն։ Ու անհասկանալի է մնում, թե ինչու մեդալի չեն արժանացել Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ աշխարհահռչակ ռեպեր Քանյե Ուեսթը։

Վերջիններս, իհարկե, «քեշ» գումար չէին տվել, բայց նրանց շնորհիվ մոտ մեկ շաբաթ ողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացած էր Հայաստանի վրա։ Նման քարոզչություն կազմակերպելու համար Հայաստանը տարբեր հաշվարկներով մոտ 300 մլն դոլար պետք է ծախսեր։

Սերժ Թանկյանի և «System of a Down» խմբի մասին էլ չենք խոսում, նրանք ևս «քեշով» չեն աջակցել, հետևաբար չունեն նաև մեդալ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից