Մշակույթ 

Մարաշի վերածնության տոն` Նորք-Մարաշ վարչական շրջանում (լուսանկարներ)

Նորք- Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նշվել է Մարաշի վերածնության արդեն ավանդական դարձած տոնը: Մարաշի նահատակների հուշաքարի մոտ մատուցվել է Մարաշի, նաև Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի հոգեհանգստի կարգ:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են պատմական Մարաշի կենցաղն ու բարքերը, սովորույթները և ուտեստները: Ցուցադրվել են երիտասարդ նկարչուհիներ Անուշ Ավետիսյանի և Աննա Փալիկյանի նկարչական աշխատանքները: Այնուհետ համերգային ծրագրով ելույթ են ունեցել մայրաքաղաքաքի վարչական շրջանները ներկայացնող պարախմբեր, ազգագրական համույթներ, Նորք-Մարաշ վարչական շրջանի Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցի թմբկահարների համույթը, դպրոցների, մանկապարտեզների սաներ, անհատ կատարողներ ու ասմունքողներ:

30 31 33

Հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն շարքից