SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արդեն 2 ամսից ավելի է, Հայաստանում նկարահանվում է նախադեպը չունեցող, իտալական սիրված «Ծովահրեշ» ֆիլմի մոտիվներով հայկական գեղարվեստական բազմասերիանոց ֆիլմ:
Ֆիլմում գլխավոր դերակատարը հայկական մարտաֆիլմերի «կնքահայր» Գոռ Վարդանյանն է, ով աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության սպանությունների բաժնի պետ:
Ոստիկանությունը ֆիլմում անողոք պայքար է տանում հղփացած, մինչև կոկորդները կոռումպացված ազգային ժողովի մի քանի պատգամավորների, օլիգարխների, նրանց կլանների դեմ, ինչի արդյունքում սպանությունների բաժնի գործընկեր, նույն վարչության թմրամոլության դեմ պայքարի բաժնի պետը ԱԺ պատգամավորին պատկանող ռեստորանում սպանվում է:
Մանրամասն՝ Shamshyan.com