Ս. թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 19.00-ին, Մոսկվայի միջազգային երաժշտության տան «Թատերական դահլիճում» կկայանա «Հայաստանի ջազային երաժշտության արտիստների երեկո» խորագրով համերգը: Համերգի ընթացքում էթնիկ ջազ, ավանգարդ ֆոլք և այլ ոճերում հանդես կգան «Միքայել Ոսկանյան և ընկերներ» ջազ-բենդի երաժիշտները:
Միջոցառումը կանցկացվի 2015 թվականին` Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարությունների կողմից հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում:
Ունկնդրելով հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդմանը միտված այս յուրօրինակ համերգը` Ռուսաստանի երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա հաղորդակցվելու հայկական ջազային արվեստին: