«Նոր ալիք» երաժշտական մրցույթը չի վերադառնա Լատվիա, հայտարարել է մրցույթի ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյը։
«Փառատոնը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի ինչ-որ մի քաղաքում: Դա կլինի Սոչին, թե՝ ոչ, չգիտեմ»,- ասել է Կրուտոյը։
Հիշեցնենք, որ 2002-ից «Նոր ալիք» երաժշտական փառատոնն ամեն տարի անցկացվում էր Յուրմալայում։ 2014թ. հուլիսին Լատվիայի իշխանություններն արգելեցին ռուս կատարողներ Իոսիֆ Կոբզոնի, Վալերիայի և Օլեգ Գազմանովի մուտքը երկիր՝ Ղրիմի անեքսիային աջակցելու համար: